«Ինտերի» նախկին կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի գործակալ Մարտին Շուտսը խոսել է ֆուտբոլիստի՝ կարիերան շարունակելու հետ կապված իրավիճակի մասին։
«Պայմանագրի խզումը կապ չունի «Ինտերի» հետ։ Բոլորը պիտի հարգեն այն կանոնները, որ արդեն երկար տարիներ է գործում են։ Այդ միջադեպից հետո ես արդեն հասկացա, որ Իտալիայում մնալու տարբերակ չկա ու բանակցություններ սկսեցի փաստաբանների հետ։
Քրիստիանն ամբիցիոզ է ու լավ մարզավիճակ ունի։ Նա ինքը կպատմի իր պլանների մասին, ու դա շատ շուտով կլինի»,- Շուտսի խոսքերն է փոխանցում De Telegraf-ը։
Էրիկսենը մարզավիճակը պահպանում է Դանիայի «Օդենսե» թիմի կազմում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստն առաջարկներ ունի Անգլիայից, Դանիայից ու Նիդերլանդներից։