«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի գործակալը Tuttosport- ին տված հարցազրույցում ասել է, որ այս տարվա մարտին կորոշվի ակումբի հետ խաղացողի պայմանագրի երկարաձգման հարցը․
«Չեմ կարծում, որ Բուֆոնը որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ: Մարտին մենք կհանդիպենք ակումբի ղեկավարության հետ և կտեսնենք:
Նա երջանիկ է, նա 42 տարեկան է, բայց իրեն լավ է զգում»,- ասել է Բուֆոնի գործակալը: