ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է հարձակվող Էդինսոն Կավանիի ապագայի մասին: Ավելի վաղ, ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն հաստատել էր, որ ուրուգվայցին չի լքի թիմը մինչև մրցաշրջանի ավարտը:
«Մրցակցությունը լավ է: Հատկապես ՊՍԺ-ի նման ակումբում: Կյանքում կան ավելի վատ իրավիճակներ, քան ՊՍԺ-ում մնալը: Կարծում եմ, որ նա շուտով կսկսի իրեն ավելի լավ զգալ: Նա պետք է վերականգնի իր ռիթմը և վստահությունը», — մեջբերում է The Washington Post-ը Տուխելին: