Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարող է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան, եթե չհամաձայնվի «սերուցքայինների» հետ նոր համաձայնագրի շուրջ, տեղեկացնում է Marca-ն։
Բրազիլացու գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը, և ակումբը դեռ մտադիր չէ երկարաձգել այն։
Ինքը՝ Մարսելոն, ակնարկել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալում», սակայն դրա համար 33-ամյա խաղացողին անհրաժեշտ է ևս նվազագույնը 2 տարվա պայմանագիր կնքել։