Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Լեսթեր Սիթին» նվազագույն հաշվով հաղթել է «Լիվերպուլին»: Տանտերերը հաղթեցին՝ 1։0։
«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մեկնաբանել է հանդիպման արդյունքը.
«Կարծում եմ՝ նրանք արժանի էին հաղթանակի, թեև, իհարկե, դա մեզնից էր կախված։ Նրանք լավ էին պաշտպանվում, բայց մենք մեր խաղը չցուցադրեցինք։ «Լեսթերը» շատ պահեր չստեղծեց, բայց բավական վտանգավոր տեսք ուներ։
Պետք է հետևություններ անենք և առաջ գնանք։ Դա ֆուտբոլի մի մասն է: Մենք ունեինք մեր պահերը, բայց այսօր բախտը մեր կողմը չէր։ Իհարկե, չիրացրած 11 մետրանոցն ամոթ է»,- «Լիվերպուլի» պաշտպանը մեջբերում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Amazon Prime-ը։
«Լիվերպուլը» 18 խաղում ունի 41 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։