Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ մինչև Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկը, կազմկոմիտեն միջոցներ կձեռնարկի կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար:
«Օլիմպիական Կազմկոմիտեի համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը հանդիսանում է անվտանգ և հուսալի խաղեր անցկացնելու կարևորագույն գրավականներից մեկը», ասված է ՄՕԿ -ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսը բռնկվել է Չինաստանի Ուհան քաղաքում, որի պատճառով զոհվել է 100-ից ավելի մարդ: