Իսպանական «Վալենսիան» կապ է հաստատել Մադրիդի «Ռեալի» հետ՝ կիսապաշտպան Իսկոյի տեղափոխության վերաբերյալ: Այս մասին հայտնում է todofichajes.com-ը:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «սերուցքայինների» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։
«Վալենսիան» պատրաստ է 2,5 տարով պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ։ Աշխատավարձը նրան կառաջարկվի 3 միլիոն եվրոյի չափով։ Սա այն գումարի կեսն է, որը նա ստանում է «Ռեալում»։
Նախկինում ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում անգլիական թիմերը։