ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսել է վերջերս վերաբացված Արմավիրի մարզադաշտի, ինչպպես նաև Վանաձորի ու Աբովյանի մարզադաշտերի մասին, որոնք պետք է շահագործման հանձնվեն գալիք տարում.
Շենգավիթը մասնավոր դպրոց է, ՀՖՖ-ն կապ չունի, բայց կարծում եմ, որ դա նույնպես թիմերի համար լավ ելք է, վարձակալելու և այնտեղ խաղալու:
«Միկա» մարզադաշտը ՀՖՖ-ին դեռ չի հանձնվել և երբ որ հանձնվի, կհասկանանք ինչ ենք անելու։ Ամեն դեպքում, գործընթացը մոտ է ավարտին: Այնտեղ մարզվում են «Միկա» ակումբի թիմերը, բայց եկեք տարանջատենք մարզադաշտն ու ակումբը, քանի որ դա ընդամենը վարձակալած է: Ընդհանուր առմամբ մենք դրական ենք գնահատում այդ դպրոցի աշխատանքն ու քննարկումներից հետո կհասկանանք անելիքները»,-ասաց ՀՖՖ նախագահը: