Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը խոստովանել է, որ ակումբը կցանկանար թիմում պահել հարձակվող Էրլինգ Հոլանդին:
«Իհարկե, մենք կցանկանայինք,որ Հոլանդն ամռանը մնար մեր թիմում: Մենք չպետք է նրանից բաժանվենք անգամ ֆինանսական պատճառներից ելնելով: Գիտենք, որ նա հնարավորություն ունի հեռանալու , բայց հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում մենք մտադիր ենք խոսել Հոլանդի հետ: Էրլինգի հետ երկարաժամկետ պայմանագիր ունենք, այդ իսկ պատճառով առաջինը նա պետք է գործի, ոչ թե մենք:
Ակումբի համար լավ կլինի, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա»,- Ցորկի խոսքերն է փոխանցում Sky Germany-ն:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա նորվեգացին Գերմանիայի առաջնության 11 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
























































