Հարձակվող Էրլինգ Հոլանդի ապագան Դորտմունդի «Բորուսիայում» հարցականի տակ է։
Չեմպիոնների լիգայից «մեղուների» դուրս մնալուց հետո ավելի ու ավելի են խոսվում գերմանական ակումբից 21-ամյա ֆուտբոլիստի հնարավոր հեռանալու մասին։
Ինչպես հայտնում է AS-ը, «Ռեալը» հետևում է նորվեգացի աստղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Մադրիդյան ակումբը չի բացառում հարձակվողի տրանսֆերն արդեն այս հունվարին։
Հոլանդը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 78 հանդիպում, խփել 76 գոլ և կատարել 27 գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 150 մլն եվրո։