Թենիսի Մեծ Սաղավարտի տարվա առաջին մրցաշարում՝ Australian Open-ում տղամարդկանց պայքարում եզրափակչի մասնակիցները հայտնի են:
Երկրորդ կիսաեզրափակչում, այսօր, մրցեցին համաշխարհային դասակարգման 5-րդ և 7-րդ համարները՝ Տիմն ու Զվերևը: Առաջին սեթում ռուսական արմատներով թենիսիստը հաղթեց 6-3 հաշվով: Երկրորդ սեթում Տիմը հետ բերեց կորցրածը՝ 1:1: Երրորդ սեթում, թայ բրեքում, հաղթեց ավստրիացին: 4-րդ սեթում, կրկին թայ բրեքում, հաղթեց Տիմն ու դուրս եկավ եզրափակիչ:
Եզրափակչում Տիմը կմրցի Նովակ Ջոկովիչի հետ: