Անգլիայի առաջնության 17-րդ տուրի տնային խաղում «Լիվերպուլը» հաղթեց «Նյուքասլին» (3:1):
«Լիվերպուլի» այս հաղթանակը 2000-րդն էր Անգլիայի առաջնություններում (4227 խաղում)։ Մերսիսայդյան թիմն առաջինն է հատել այս նշագծին: հաղորդում է Opta-ն:
Բացի այդ, «Լիվերպուլը» բոլոր մրցաշարերում իր վերջին 32 խաղերում գոլ է խփել: Այս արդյունքը նույնպես լավագույնն է ակումբի պատմության մեջ: