Տեղի ունեցել Vbet Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Երևանի «Արարատին» որպես մրցակից բաժին է հասել «Նորավանքը»: Հանդիպումը կկայանա «Արարատի» հարկի տակ։
Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են «Ուրարտուն» և «Վանը»:
ՀՖՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպումները կկայանան 2022 թվականի ապրիլին։
























































