«Պարի Սեն Ժերմենը» փորձում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորին: Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Ֆրանսիական ակումբն արդեն կապ է հաստատել 21-ամյա խաղացողի հետ։
Աղբյուրի համաձայն՝ Բրազիլիայի հավաքականի խաղացողը ցանկանում է մնալ «Ռեալում», սակայն ՊՍԺ-ի հետաքրքրությունը զարմացրել է նրա գործակալին. ֆրանսիական ակումբը հույս ունի, որ հայրենակիցներ Նեյմարն ու Մարկինյոսը կկարողանան համոզել նրան միանալ իրենց թիմին։