«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն կավարտի պրոֆեսիոնալ կարիերան, հաղորդում է Marca-ն՝ մեջբերելով լրագրող Էմիլիո Պերես դե Ռոսասին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի ֆուտբոլիստը վերջնական որոշում է կայացրել ավարտել իր խաղային կարիերան՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Նա իր որոշման մասին կհայտարարի դեկտեմբերի 15-ին։
Հիշեցնենք, որ հարձակվողը փոխարինվել է «Ալավեսի» հետ Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի հանդիպման առաջին խաղակեսում (1:1) ։ Խաղից հետո հաղորդվել էր, որ Ագուերոն իրեն լավ է զգում, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ հարձակվողը շարքից դուրս է մնացել առնվազն երեք ամսով՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։
Արգենտինացին «Բարսելոնա» է տեղափոխվել այս տարվա հուլիսին։ Ֆուտբոլիստը կատալոնական ակումբ է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից»՝ ազատ գործակալի կարգավիճակով։
























































