Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Լա Լիգայի 17-րդ տուրում «Ռեալից» կրած 0-2 հաշվով պարտության մասին։
«Շատ ցավալի է պարտություն կրել նման կարևոր խաղերում։ Հիմա պետք է շուտ մոռանալ այդ պարտությունը և անել ամեն ինչ, որպեսզի կարողանանք պահել բարձր տրամադրություն։
Մենք միասին պայքարելու ենք մինչև վերջ։»,- այս մասին ուրուգվայցին գրել է իր instagram-յան էջում։
Ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով ութ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
























































