ԱՊԼ-ի 16-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցել է «Նորվիչ Սիթիի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։ Հանդիպման միակ գնդակը 74-րդ րոպեին հեղինակել է մանկունիացիների պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։
Ի դեպ, 36-ամյա Ռոնալդուի համար սա դարձել է կարիերայի 802-րդ գոլը։ Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 13 խաղում։ Նա նաև 6 գոլ է խփել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5 խաղում։
«Մանչեսթեր Յունայթեդը» 16 խաղից հետո վաստակել է 27 միավոր և զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարայաին աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Նորվիչը» 10 միավորով գտնվում է 20-րդ տեղում։ Առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է՝ 16 խաղից հետո վաստակած 38 միավորով։