«Վալյադոլիդի» 24-ամյա դարպասապահ Դիեգո Բարիոսը կարիերան կշարունակի Վանաձորի «Լոռիում»: Այս մասին հայտնում է Transfermarkt-ը:
Իսպանացի դարպասապահը Լա Լիգայում միայն մեկ հանդիպման է մասնակցել` «Լեգանեսի» կազմում, նախորդ մրցաշրջանի ընթացքում խաղացել է «Վալյադոլիդ B»-ի կազմում:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին 100 հազար եվրո է գնահատում:
Նշենք` «Լոռին» դեռևս չի հայտարարել այս տեղափոխության մասին:
