«Յուվենտուսի» կիսապաշտպան Էմրե Ջանը կարիերան կշարունակի Գերմանիայի առաջնությունում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, թուրինյան ակումբն ու Դորտմունդի «Բորուսիան» համաձայնեցրել են Ջանի վարձակալությունը 1 մլն եվրոյի դիմաց` հետագայում 26 մլն եվրոյի դիմաց նրա տրանսֆերը գնելու պարտավորությամբ:
Ֆուտբոլիստի համար տարեկան 4.5 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր է պատրաստվել` գումարած բոնուսները: Այսօր ֆուտբոլիստը բուժզննում կանցնի ու պայմանագիր կկնքի գերմանական ակումբի հետ, որը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը:
Ջանը 2018 թվականի ամռանն է դարձել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ: Թուրինյան ակումբ ֆուտբոլիստը տեղափոխվել էր «Լիվերպուլից»` ազատ խաղացողի կարգավիճակով: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն Ա Սերիայի 8 հանդիպման է մասնակցել`չկարողանալով աչքի ընկնել արդյունավետ գործողություններով: