Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ խաղում «Բարսելոնան» պարտվեց «Բավարիային» (0-3) և կխաղա Եվրոպայի լիգայում:
Այսպիսով, կատալոնական ակումբի համար ավարտվեց 17 անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու շարքը:
«Կապտանռնագույնների» շարքը սկսվել էր 2004/05 մրցաշրջանում, երբ Լիոնել Մեսսին իր առաջին մրցաշրջանն անցկացրեց գլխավոր թիմում :
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պատմության մեջ միայն «Ռեալն» է ունեցել ավելի երկար շարք: 25 մրցաշրջան անընդմեջ Արքայական ակումբը դուրս է գալիս փլոյ-օֆֆ:
«Բարսելոնան» իր եվրագավաթային ճանապարհը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։