«Տոտենհեմ»-«Ռենն» Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումը չեղարկվել է անգլիական թիմում կորոնավիրուսի համավարակի բռնկման պատճառով։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
Լոնդոնյան ակումբում քովիդով վարակման միանգամից 6 դեպք է գրանցվել։ «Ռեննի» դեմ խաղը պետք է կայանար հինգշաբթի՝ դեկտեմբերի 9-ին, Լոնդոնում։
«Տոտենհեմը» 5 խաղից հետո 7 միավոր է վաստակել ու G խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ «Ռենը» 11 միավորով 1-ին տեղում է։
























































