«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պարկ Ջի Սունը գովեստի խոսքեր է ասել մանկունիանցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին։
«Հեշտ չէ և շատ հազվադեպ է, որ խաղացողը վերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»՝ այնտեղ անցկացնելով իր կարիերայի լավագույն տարիները: Հիշում եմ, որ նա միշտ գնդակը պահում էր իր կողքին, նույնիսկ հանդերձարանում, և անմիջապես խաղադաշտ մտնելուց առաջ։
Բացի այդ, քաջ հայտնի է, որ նա առաջինն էր գալիս մարզումների, և վերջինը հեռանում, ինչը խոսում է ֆուտբոլի հանդեպ նրա կրքի մասին։
Այս մրցաշրջանում ես տեսա, ինչպես էր նա խաղում Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ: Նա զարմանալի գոլ խփեց այդ խաղում, բայց ես նույնիսկ չեմ կարող ասել, որ դա նրա լավագույն գոլն էր, քանի որ նա շարունակում է հիանալի գոլեր խփել: Մարդիկ ասում են, որ նրա խաղը հիանալի է նույնիսկ հիմա՝ 36 տարեկանում, բայց որպես թիմակից, ով նախկինում տեսել է, թե ինչպես է նա խաղում, կարծում եմ, որ սա տրամաբանական է, ոչ մի անակնկալ»,- մեջբերում է կորեացի ֆուտբոլիստին Goal-ը։