«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից, հայտնում է The Independent-ը։
Գերմանացի ֆուտբոլիստի գործակալը և եղբայրը՝ Սար Սենեզին, մի քանի շաբաթ առաջ հանդիպել է Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչների հետ՝ քննարկելու գործարքի հնարավոր պայմանները և ոչ պաշտոնապես բանակցել 28-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ: Կողմերը դեռ ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել։ Սենեզին հանդիպել է նաև «Բավարիայի» ղեկավարության հետ։
Գերմանացի խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը», սակայն ֆուտբոլիստը նախընտրում է հեռանալ Անգլիայից, եթե չկարողանա պայմանավորվել «Չելսիի» հետ պայմանագրի երկարաձգման հարցում։ Գերմանացու և լոնդոնցիների միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ պաշտպանը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ, եթե նրա աշխատավարձը կազմի տարեկան 12 միլիոն եվրո։