Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը երեկ պաշտոնապես տեղափոխվեց Բրատիսլավայի «Սլովան»։ Հայաստանի հավաքականի խաղացողը բրատիսլավական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Ինչպես հայտնում է Vesti.kz-ն, բացի Սլովակիայից, նա նաև Ռուսաստանում կարիերան շարունակելու տարբերակներ է ունեցել։ Նրանով, մասնավորապես, հետաքրքրված էին ԲԿՄԱ-ն, «Ուրալը» և «Ուֆան»:
Բացի այդ, Բարսեղյանը Սաուդյան Արաբիայի և Քաթարի ակումբների դիտակետում էր։ Սակայն, ըստ աղբյուրի, կոնկրետ առաջարկներ չեն եղել։
Հիշեցնենք, որ Բարսեղյանը Ղազախստանում խաղում էր 2019 թվականից։ Նա հանդես է եկել «Կայսարի» և «Աստանայի» կազմում։