Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը պաշտոնապես տեղափոխվեց Բրատիսլավայի «Սլովան»։
Բարսեղյանի տրանսֆերային արժեքը կազմում է 2,5 մլն եվրո (Transfermarkt)․ այսպիսով նա դարձավ «Սլովանի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ Մինչ այդ ակումբի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը չեխ կիսապաշտպան Յարոմիր Ժմրալն էր (1,6 մլն եվրո)։
Իսկ ընդհանրապես, Սլովակիայի առաջնությունում միայն մեկ ֆուտբոլիստ ունի ավելի բարձր տրանսֆերային արժեք․ դա «Դունայսկայի» կամերունցի հարձակվող Դիդյե Լամկել Զեն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 3 մլն եվրո։
Ինչպես տեղեկացնում է սլովակական ակումբի պաշտոնական կայքը, կողմերի միջև պայմանագրի ժամկետը նախատեսված է երեք տարով։ Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։