«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նորից շնորհավորել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին՝ կարիերայում 7-րդ «Ոսկե Գնդակը» ստանալու առթիվ ու նաև պարզաբանել է արգենտինացու մասին ասված իր վերջին խոսքերը։
Լեհ հարձակվողը, ավելի վաղ մեկնաբանելով Մեսսիի այն խոսքերը, թե France Football-ը պետք է Լևանդովսկուն տա 2020 թվականի Ոսկե գնդակը, ասել էր․ «Կցանկանայի, որ Մեսսին անկեղծ լիներ, որպեսզի նրա խոսքերը դատարկ չլինեին։ Սակայն ես հիացած չեմ այս տարբերակից, որ 2020 թվականի Ոսկե գնդակն ինձ տրվի»։
«Ես անչափ շատ եմ հարգում ու գնահատու Մեսսին և նորից շնորհավորում եմ նրան «Ոսկե Գնդակը» ստանալու առթիվ։ Ես շատ զգացված էի Մեսսիի՝ Փարիզի մրցանակաբաշխության ժամանակ ունեցած ելույթից, երբ նա հայտարարեց, որ ես 2020 թվականին արժանի էի «Ոսկե Գնդակին»։ Պարզապես ուզում էի ասել, որ շատ ուրախ կլինեմ, եթե նրա խոսքերը լսեն։
Լեհական հեռուստաընկերությանը տված իմ հարցազրույցը սխալ են մեկնաբանել։ Ես երբեք չեմ ցանկացել ասել, թե Մեսսիի խոսքերը լուրջ կամ անկեղծ չէին»,- ասել է Լևանդովսկին kicker-ին տված հարցազրույցում։
«Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ Լևանդովսկին 580 միավորով երկրորդն էր, Լիոնել Մեսսիին առաջինը՝ 613 միավորով: