«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է ասել հարձակվող Դիվոկ Օրիգիի հասցեին, հաղորդում է The Athletic-ը:
«Դիվոկ Օրիգին լեգենդ է: Հուսանք նրա մասին գրքեր կգրեն։ Եթե դա տեղի չունենա, ապա ես դա կանեմ»,- ասել է գերմանացի մասնագետը:
Այս մրցաշրջանում բելգիացին «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
26-ամյա բելգիացին 2014 թվականից հանդես է գալիս մերսիսադյան թիմում: