Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանիին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը ցանկանում է հեռանալ անգլիական թիմից ոչ բավարար խաղաժամանակի պատճառով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրուգվայցին նախնական բանակցություններ է վարել «Բարսելոնայի» հետ և վստահություն հայտնել, որ կկարողանա բարձր մակարդակով անցկացնել ևս երկու մրցաշրջան։
Ընթացիկ մրցաշրջանում Կավանին Պրեմիեր լիգայի հինգ հանդիպման է մասնակցել՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։