«Ռոման» չի պատրաստվում առաջիկայում հեռացնել Ժոզե Մոուրինյուին գլխավոր մարզչի պաշտոնից՝ չնայած մի շարք վատ արդյունքների:
Ինչպես գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ռոմայի» սեփականատերերն ու ղեկավարությունը լիովին աջակցում են պորտուգալացուն։ Նրա պաշտոնը իտալական ակումբում վտանգված չէ։
Մոուրինյուի պայմանագիրը Ռոմայի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը։
Այժմ հռոմեացիները 16 խաղում վաստակած 25 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում են: