Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է եվրոպական թոփ 5 առաջնությունների ամենաթանկարժեք մինչև 23 տարեկան ֆուտբոլիստների վարկանիշը:
Վարկանիշը գլխավորել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը գնահատվել է մոտ 150 միլիոն եվրո: Նրան հաջորդում են Վինիսիուս Ժունիորը Մադրիդի «Ռեալից» և Ֆիլ Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիից», որոնք նույն արժեքն ունեն։ Այնուհետև գալիս են «Մանչեսթեր Յունայթեդի» երկու ֆուտբոլիստներ Մեյսոն Գրինվուդը և Ջեյդոն Սանչոն՝ համապատասխանաբար 140 միլիոն եվրո և 130 միլիոն եվրո:
Վարկանիշի գլխավոր սենսացիաներից մեկն այն է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է (80 միլիոն եվրո) զիջում է ոչ միայն վերոնշյալ խաղացողներին, այլև Ֆերան Տորեսին (120 միլիոն եվրո) «Մանչեսթեր Սիթիից» և Ժոաո Ֆելիքսին (100 միլիոն եվրո) Մադրիդի «Ատլետիկոյից»:
Ամբողջական ցուցակը.