«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին պատմել է, որ 15 տարեկանում կարող էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
«Առանց «Լաս Պալմասի» ես երբեք այս մակարդակին չէի հասնի։ Ես մեկ շաբաթ փորձաշրջան էի անցնում «Ռեալում»՝ մարզվում ցրտին [ծիծաղում է]:
Դրանից հետո «Ռեալի» մարզիչներն ինձ ասացին, որ ես չեմ համապատասխանում իրենց ակումբի մակարդակին»,- մեջբերում է ֆուտբոլիստին AS-ը։
Հիշեցնենք, որ Պեդրին այս տարի արժանացել էր France Football-ի տարվա լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին։
























































