ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է անցած ամառ Մադրիդի «Ռեալ» չկայացած տեղափոխության և ապագայի իր ծրագրերի մասին։
«Հեշտ հարց չէ. Ինչպես էլ ստացվի, ես խաղալու եմ մեծ ակումբում։
Մարդիկ ինձ հարցնում էին, թե արդյոք ես վրդովված եմ («Ռեալ» չստացված տեղափոխությունից): Այո, սկզբում մի քիչ:
Այնուամենայնիվ, ես չմնացի 3-րդ դիվիզիոնում», Մբապեի խոսքերն է գրում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 22-ամյա ֆուտբոլիստը պետք է հայտնվեր Մադրիդում, սակայն տրանսֆերը չկայացավ, որի արդյունքում Մբապեն գալիք ամառ կարող է Արքայական ակումբ տեղափոխվել անվճար: