«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է gazzetta.it–ը։
Նշվում է, որ միլանյան ակումբի ղեկավարությունը գոհ է մասնագետի կատարած աշխատանքից։
Ենթադրվում է, որ Ինտերը Ինձագիին կառաջարկի երկարաձգել պայմանագիրը մինչև 2025 թվականը՝ տարեկան 6 մլն եվրո աշխատավարձով։
Ինձագիի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչեւ 2023 թվականի ամառ։