Իտալական Ա Սերիայի 16-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ պարտվեց «Ատալանտային»:
Խաղի 7-րդ րոպեին Մալինովսկին առաջ մղեց հյուրերին: Առաջին կեսի վերջնամասում Զիելինսկին խփեց պատասխան գոլը, իսկ երկրորդ խաղակեսի երկրորդ րոպեին Մերտենսը հաշիվը դարձրեց 2-1:
66-րդ րոպեին Դեմիրալը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ 5 րոպե անց Ֆրոլերը կրկին առաջ մղեց հյուրերին:
Այս հաղթանակից հետո «Ատալանտան» 34 միավորով 4-րդն է: «Նապոլին» 3-րդն է 36 միավորով: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Միլանը», որն ունի 38 միավոր: