Մայքլ Կարիկը «Արսենալի» դեմ հաղթական խաղից հետո հայտարարել է, որ լքում է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Այդպիսով, Կարիկը չի աշխատի Ռալֆ Ռանգնիկի շտաբում։
Անգլիացին «Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնակատարն էր նոյեմբեր ամսից` Օլե Գունար Սուլշերի պաշտոնանկությունից հետո:
2006-ից 2018 թվականներին Կարիկը մանկունյանցիների կազմում անցկացրել է 464 հանդիպում: Նա հինգ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, իսկ 2008 թվականին՝ հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթը։
2018 թվականին իր խաղային կարիերան ավարտելուց հետո Մայքլը սկսել է մարզչական աշխատանքը։ Նա սկզբում եղել է Ժոզե Մոուրինյոյի, իսկ հետո՝ Սուլշերի օգնականը։
























































