«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկն արձագանքել է այն տեղեկատվությանը, որ անգլիական թիմի հետ իր պայմանագրում կետ կա ֆինանսական բոնուսների վերաբերյալ՝ հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը ձեռք բերելու համար։
Ավելի վաղ Bild-ը գրել էր, որ Ռանգնիկը 10 միլիոն եվրո բոնուս կստանա, եթե համոզի Հոլանդին միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»։
«10 միլիո՞ն․․․ Թույլ տվեք ստուգել թղթերը: Այսպիսով, 10 միլիոն՝ Հոլանդի համար, ևս 10 միլիոն՝ Մբապեի, 10 միլիոն՝ Լևանդովսկու և 10 միլիոն՝ Կիմիխի համար։
Ոչ, սա անհեթեթություն է: Իմ պայմանագրում նման կետեր չկան։
Չնայած Հոլանդը հիանալի հարձակվող է, ես դա գիտեմ շատերից լավ»,- ասել է Ռանգնիկը մամուլի ասուլիսի ժամանակ:
























































