«Չելսիի» մարզիչ Թոմաս Տուխելը խնդրել է ակումբին արագացնել կիսապաշտպան Ժորժինյոյի հետ պայմանագրի երկարաձգման գործընթացը։ Այս մասին հաղորդում է todofichajes.com-ը:
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին։
Ակումբը պատրաստվում է իտալացու հետ երկարաձգել պայմանագիրը եւս երեք մրցաշրջանով։
Իտալացին լոնդոնյան ակումբում է 2018 թվականից:
























































