Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերն արձագանքել է երկրպագուների մեկնաբանությանը` «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հերթական նվաճման վերաբերյալ։
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, պորտուգալացին Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղում (3:2) խփեց իր 800-րդ և 801-րդ գոլերը կարիերայում։
Լինեկերը այդ թեմայով թվիթ է հրապարակել, իսկ երկրպագուներից մեկը վերափոխել է Ռոնալդուի անունը՝ գրելով «Տապինալդու և Պենալդու» (Tapinaldo and Penaldo): Տապինալդու անվանումը նշանակում է, որ Կրիշտիանուն մոտ տարածությունից շատ հեշտ գոլեր է խփել, մինչդեռ Պենալդուն ակնարկ է պորտուգալացու բազմաթիվ գոլերին 11-մետրանոցից։
Գարին պատասխանել է երկրպագուին. «Սա ծիծաղելի է, և շատ անհարգալից: Կրիշտիանու Ռոնալդուն անհերքելիորեն ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Նա իրական ֆենոմեն է»։
























































