Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է մարզիչ փնտրել հաջորդ մրցաշրջանի համար՝ չնայած ժամանակավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի նշանակմանը։
Մրցաշրջանի ավարտից հետո գերմանացին կզբաղեցնի խորհրդատուի պաշտոնը և կրկին թափուր կթողնի գլխավոր մարզչի պաշտոնը։
Ըստ շրջանառվող լուրերի՝ թիմը կարող է գլխավորել Ռոբերտո Մանչինին, որը կարող է հեռանալ Իտալիայի ազգային հավաքականից:
Մանչինիի պայմանագիրն Իտալիայի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։
Նախկինում Ռոբերտո Մանչինին արդեն աշխատել է Անգլիայում՝ 4 մրցաշրջան մարզել է «Մանչեսթեր Սիթին», որի հետ 2011/12 մրցաշրջանում նվաճել է Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։