Լոնդոնում կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի հանդիպումը։ «Տոտենհեմը» ընդունեց «Բրենթֆորդին» և հաղթեց (2-0):
Հաշիվը բացվել է արդեն 12-րդ րոպեին։ Սերխի Կանոսը գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
«Տոտենհեմը» երկրորդ գոլը խփեց խաղից մեկ ժամ հետո։ Սերխիո Ռեգիլոնի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Սոն Հին Մինը։
«Տոտենհեմը» 13 խաղից հետո վաստակել է 22 միավոր ու բարձրացավ 6-րդ հորիզոնական։ «Բրենթֆորդը» 14 խաղից հետո ունի 16 միավոր և զբաղեցնում է 11-րդ տեղը։
























































