«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է մանկության տարիներին ունեցած դժվարությունների մասին, գրում է Corriere della Sera -ն:
«Ես միշտ տառապող երեխա եմ եղել։ Երբ նոր էի ծնվել բուժքույրն ինձ գցել է 1 մետր բարձրությունից: Ողջ կյանքս տառապել եմ
Դպրոցում ես տարբեր էի: Բոլորը շիկահեր էին՝ բաց աչքերով և բարակ քթով, իսկ ես՝ մուգ, ժլատ, մեծ քթով։ Ես չէի խոսում այնպես, ինչպես նրանք էին խոսում, ես չէի շարժվում այնպես, ինչպես նրանք :
Դասընկերներիս ծնողները խնդրել էին ինձ հեռացնել թիմից», -պատմել է շվեդ ֆուտբոլիստը: