«Ռոմայի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին վնասվածք է ստացել Ա Սերիայի 15-րդ տուրի՝ «Բոլոնիայի» դեմ խաղում (0-1)։ Բուժզննումը ֆուտբոլիստի մոտ սրունքի վնասվածք է ախտորոշել։ Այս մասին հայտնում է Calciomercato.com-ը։
29-ամյա Էլ-Շաարավին «Բոլոնիայի» դեմ խաղի 52-րդ րոպեին լքեց խաղադաշտը՝ տեղը զիջելով Էլդոր Շոմուրոդովին։ Իտալացին նվազագույնը 3 շաբաթ բաց կթողնի, այդ իսկ պատճառով չի կարողանա մասնակցել «գայլերի»՝ 2021 թվականի մնացած խաղերին։ Ժոզե Մոուրինյուի թիմն Իտալիայի առաջնությունում պետք է խաղա «Ինտերի» , «Սպեցիայի», «Ատալանտայի» և «Սամպդորիայի» դեմ։ Կոնֆերենցիաների լիգայում «Ռոման» հյուրընկալվելիս կխաղա Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ։
Ընթացիկ մրցաշրջանում Էլ-Շաարավին Ա Սերիայի 15 տուրում դարձել է 2 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է 2023 թվականին։