Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը հեռացել է ղազախական «Կայսարից»։
Այս մասին փոխանցում է ինսայդեր Այդին Կոժախմետը։
Ամենայն հավանականությամբ, Կադիմյանը կարիերան կշարունակի իր նախկին ակումբներից մեկում` բելառուսական «Նեմանում»։
29-ամյա կիսապաշտպան Գեղամ Կադիմյանն այս տարի էր համալրել ղազախական թիմի կազմն ու այս ընթացքում ՂՊԼ-ի 22 հանդիպման է մասնակցել։