«Վելեսի» փլեյմեյքեր Արթուր Գալոյանը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռոստով»։ Այս մասին հաղորդում է Match TV-ն։
Հիշեցնենք, որ 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Լոկոմոտիվը», բայց աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբների ներկայացուցիչների միջև բանակցությունները եզրափակիչ փուլ չեն անցել։ Բացի դրանից, Գալոյանով հետաքրքրվում է նաև «Սոչին», չնայած դեռ առաջարկ չեն արել։
Ամռանը, երբ նա վերադարձել էր ԲԿՄԱ-ի հավաքից, «Սոչին» ու «Նիժնիյ Նովգորոդը» նրան հրավիրել են փորձաշրջանի, բայց Գալոյանը մերժել է։
«Վելեսի» հետ Գալոյանի պայմանագրում ֆիքսված հրաժարագին չկա։