Անգլիական «Լիվերպուլն» այլևս չի պատրաստվում պայքարել Իսկոյի տրանսֆերի համար, փոխանցում է El Nacional-ը:
Անգլիական ակումբը նախկինում լրջորեն հետաքրքված էր 29-ամյա իսպանացու ծառայություններով, սակայն այն դժվարությունները, որը ունի հիմա Իսկոն «Ռեալում»` խաղային պրակտիկայի տեսանկյունից, վստահություն չեն ներշնչում Յուրգեն Կլոպին:
Իսկոյի Մադրիդից հեռանալու տարբերակներն են մնում «Ֆեներբախչեն», «Արսենալը» և «Միլանը»: