Ինչպես հայտնում է Football Insider-ը, «Լեսթեր Սիթին» դիտարկում է «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Հվանգ Հի Չանի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։
Հիշեցնենք, որ հարավկորեացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «ՌԲ Լայպցիգին», որը պատրաստ է հունվարին վաճառել հարձակվողի տրանսֆերը 18 միլիոն եվրոյով։ Չնայած, «գայլերն» առաջնային իրավունք ունեն Չանի տրանսֆերը գնել այս մրցաշրջանի վերջում՝ 13 միլիոն եվրոյով։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»։ Յուրգեն Կլոպն անձամբ է ցանկանում կորեացուն տեսնել իր թիմում։
Ընթացիկ մրցաշրջանի շրջանակներում հարձակվողը անցկացրել է 14 հանդիպում և խփել 4 գոլ, ունի նաև 1 գոլային փոխանցում։