22-ամյա ռուս բիաթլոնիստ Դանիիլ Սերոխվոստովը, որին 2021/22 մրցաշրջանում առաջին անգամ կանչեցին Աշխարհի գավաթին, ասել է, որ որպես սպորտաձև ֆուտբոլն իրեն այնքան էլ դուր չի գալիս։
«Ընդհանրապես գլուխ չեմ հանում ֆուտբոլից, չի հետաքրքրում այդ սպորտաձևը։ Ֆուտբոլն ազարտային է, նայելը, հավանաբար, հետաքրքիր է, բայց այն այնքան էլ սպորտային չէ, իմ կարծիքով։ Դրա համար էլ ինձ դուր չի գալիս»,- մարզիկի խոսքերն է փոխանցում Match TV-ն։
























































