«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկին, ով մրցաշրջանի վերջում պետք է դառնա ակումբի խորհրդատուն, հանձնարարվել է պայմանագիր կնքել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ։
Գերմանացին 10 միլիոն եվրո բոնուս կստանա, եթե համոզի նորվեգացի հարձակվողին միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», հաղորդում է Bild-ը։
Հարկ է նշել, որ Հոլանդը խաղացել է «Ռեդ Բուլ Զալցբուրգում» այն ժամանակաշրջանում, երբ Ռանգնիկը պատասխանատու էր Rud Bull հոլդինգի բոլոր ակումբների ֆուտբոլային գործունեության համար։
Հունվարին «կարմիր սատանաները» մտադիր են «Բորուսիային» մեկնարկային առաջարկ անել 75 միլիոն եվրոյի չափով, որը բանակցությունների ընթացքում կարող է հասնել 118 միլիոն եվրոյի։ Այս առաջարկին գումարած «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է 60 միլիոն եվրո վճարի Հոլանդի հորը և նրա գործակալին։ Բացի այդ, նորվեգացու աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» պետք է կազմի 25-ից 30 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում: Այսպիսով, Հոլանդի տրանսֆերի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդի» ընդհանուր ծախսերը կարող են կազմել մոտ 210 միլիոն եվրո։