«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մտադիր է հունվարին ձեռք բերել «ՌԲ Լայպցիգի» երեք խաղացողների։
Մանկունիանցիների տրանսֆերային կարճ ցուցակում ընդգրկված են կիսապաշտպան Ամադու Այդարան, պաշտպան Նորդի Մուկիելեն և հարձակվողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն, հայտնում է Bild-ը։ Երեք ֆուտբոլիստներն էլ Ռանգնիկին ծանոթ են գերմանական ակումբում միասին աշխատելուց։
Եվս երկու ֆուտբոլիստ, որոնց հետ ժամանակին աշխատել է գերմանացի մասնագետը, հայտնվել են անգլիական գրանդի դիտակետում։ Խոսքը «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի և «Չելսիի» հարձակվող Տիմո Վերների մասին է։
Նշենք, որ վերը նշված բոլոր ֆուտբոլիստները կապված են կամ կապված են եղել «Ռեդ Բուլ» ֆուտբոլային հոլդինգի հետ։ Օրինակ, Հոլանդը խաղացել է «Ռեդ Բուլ Զալցբուրգում» այն ժամանակաշրջանում, երբ Ռանգնիկը պատասխանատու էր Rud Bull հոլդինգի բոլոր ակումբների ֆուտբոլային գործունեության համար։