Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Միլանի» հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկություն է հայտնել։
«Ուրախ եմ մեր մարզչի՝ Ստեֆանո Պիոլիի համար, որը երկարաձգել է պայմանագիրը։ Հիմա եկել է «Միլանի» հետ պայմանագիրը երկարաձգելու իմ ժամանակը (ժպտում է)»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը։
Զլատանի գործող պայմանագիրը միլանցիների հետ ավարտվում է 2022-ի ամռանը։ Շվեդ հարձակվողն ուզում է երկարաձգել պայմանագիրը մինչև 2023 թվական։